Հունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Ըստ tert.am-ի, համերգի ընթացքում երգչախմբին կնվագակցի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի դիրիժորներն են` Հովհաննես Չեքիջյանը, Կառլեն Ալեքսանյանը եւ Հարություն Օդաբաշյանը: Ակադեմիական երգչախմբի մենահամերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի, Հարությունյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆորեի «Ռեքվիեմը»: Մենակատարներն են` Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո), Կարինե Ավետիսյան (սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), Սուրեն Մանուկյան (բաս), Հայկուհի Տոնիկյան (երգեհոն), Արամ Թուրաբյան (դաշնամուր):