Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԼԱՄ-ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հունիս 16,2009 00:00

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը մասնակցել է «Իսլամ-քրիստոնեություն երկխոսությունը դեպի աշխուժացում» թեմայով համագումարին, որը, ըստ «Նոյյան տապանի», վերջերս է կայացել Բեյրութում: Համագումարին մասնակցել են մտավորականներ, հոգեւոր առաջնորդներ եւ այլ պաշտոնական անձինք: Համագումարի ընթացքում անդրադարձ է եղել քրիստոնեություն-իսլամ երկխոսության աշխուժացման եւ ժողովրդականացման անհրաժեշտությանը եւ ընդգծվել այն հիմնական ազդակները, որոնք կարող են նպաստել երկու կրոնների միջեւ երկխոսության առավել արդյունավետությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել