ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հունիսի 23-ին կայցելի Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմ: Ըստ «Նոյյան տապանի», դեսպանը կհանդիպի Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Ընդունելությանը ներկա կլինեն թեմի ծխական անդամներն ու կազմակերպությունները, որոնք նաեւ կունենան դեսպանին հարցեր ուղղելու եւ պատասխաններ ստանալու հնարավորություն: Ընդունելությունը կսկսվի երեկոյան ժամը 19:30 եւ բաց կլինի հանրության առջեւ: