Եվրոպայում խոզի գրիպից մահացել է առաջին մարդը: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: A/H1N1 վիրուսով վարակված կինը մահացել է Շոտլանդիայի հիվանդանոցներից մեկում: Մեծ Բրիտանիայում գրանցվել է 1261 վիրուսակիր, որոնցից 498-ը՝ Շոտլանդիայում: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում խոզի գրիպից մահացել է 145 մարդ, վիրուսակիր են 29 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վարակը ներխուժել է արդեն 47 երկիր: ԱՄՆ կառավարությունը հունիսի 12-ի դրությամբ հաղորդել է մարդկանց շրջանում 13 217 լաբորատոր հաստատված դեպքի մասին, որից 27-ը մահացել է: Մեքսիկայում՝ 6241 դեպք է արձանագրվել՝ ներառյալ 108 մահվան դեպք:
Լաբորատոր հաստատված դեպքեր են գրանցվել նաեւ Կանադայում՝ 2978, այդ թվում՝ 4 մահվան դեպք, Կոստա Ռիկայում՝ 104 դեպք, այդ թվում 1 մահվան դեպք, Արգենտինայում՝ 343, Ավստրալիայում՝ 1307, Ավստրիայում՝ 7, Բելգիայում՝ 14, Բրազիլիայում՝ 52, Չինաստանում՝ 188, Կոլումբիայում՝ 188, այդ թվում՝ 1 մահվան դեպքով, Կուբայում՝ 6, Դանիայում՝ 11, Էկվադորում՝ 67, Էլ Սալվադորում՝ 69, Ֆինլանդիայում՝ 4, Ֆրանսիայում՝ 73, Գերմանիայում՝ 95, Գվատեմալայում՝ 74, Հնդկաստանում՝ 9, Իռլանդիայում՝ 12, Իսրայելում՝ 68, Իտալիայում՝ 56, Ճապոնիայում՝ 549, Մալայզիայում՝ 5, Նիդեռլանդներում՝ 35, Նոր Զելանդիայում՝ 27, Նորվեգիայում՝ 13, Պանամայում՝ 221, Պերուում՝ 79, Լեհաստանում՝ 7, Պորտուգալիայում՝ 2, ԿԺԴՀ-ում՝ 53, Իսպանիայում՝ 488, Շվեդիայում՝ 19, Շվեյցարիայում՝ 20, Թաիլանդում՝ 8, Թուրքիայում՝ 10, Չիլիում՝ 1694, այդ թվում՝ 2 մահվան դեպք, Հունաստանում՝ 7, Ֆիլիպիններում՝ 77, ՌԴ-ում՝ 3, Հոնդուրասում՝ 89, Քուվեյթում՝ 18, Իսլանդիայում՝ 4, Բահրեյնում՝ 1, Սինգապուրում՝ 18, Չեխիայում՝ 4, Ռումինիայում՝ 11, Ուրուգվայում՝ 36, Դոմինիկյան Հանրապետությունում՝ 91, այդ թվում՝ 1 մահվան ելքով, Սլովակիայում՝ 3, Բահամյան կղզիներում՝ 1, Բոլիվիայում՝ 5, Կիպրոսում՝ 1, Էստոնիայում՝ 3, Հունգարիայում՝ 4, Ճամայկայում՝ 11, Պարագվայում՝ 25, Վենեսուելայում՝ 25, Վիետնամում՝ 23, Նիկարագուայում՝ 56, Եգիպտոսում՝ 10, Բուլղարիայում՝ 2, Լիբանանում՝ 8, Բարբադոսում՝ 3, Լյուքսեմբուրգում՝ 1, Սաուդյան Արաբիայում՝ 1, Սայամյան կղզիներում՝ 2, Տրինիդատ եւ Տոբակո՝ 4, Ուկրաինայում՝ 1, Արաբական Էմիրություններում՝ 1: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով, եւ գրիպանման հիվանդության ախտանիշների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության: