Հունիսի 15-20-ը Երեւանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) փորձագետները՝ մասնակցելու ՀՄԿ-ի «Կոլումբոս» ծրագրի 2-րդ փուլին։ 2006-ից մեկնարկած այս ծրագրի նպատակն է համաշխարհային առեւտրի անվտանգության եւ պարզեցման չափանիշների ներդրման հարցում օգնել ՀՄԿ անդամ-պետություններին։ «7 օր»-ի տեղեկացմամբ, տարեսկզբից սկսած, ՀՄԿ փորձագետները ՀՀ-ում այցելել են մաքսակետեր, ուսումնասիրել ներմուծման եւ արտահանման ընթացակարգերը, տեխնիկական վերազինման եւ աշխատաոճի վերաբերյալ քննարկումներ ունեցել։