Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀՈՒՅՍԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՆ ԵՆ

Հունիս 13,2009 00:00

«Այս տարվա 1-ին եռամսյակում, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճ՝ 2, 8%-ով»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, գրեթե ամեն տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62%-ը սփյուռքահայեր են: Մ. Ապրեսյանի խոսքերով, չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին եւ համաշխարհային զբոսաշրջության կենտրոնների կանխատեսումներին՝ այս տարի Հայաստանում զբոսաշրջիկների մեծաքանակ այցելությունների ակնկալիքներ կան. «Եթե 2008-ին Հայաստան այցելողների թիվը կազմել է 558 հազար, ապա այս տարվա 1-ին եռամսյակի տվյալները վկայում են տարեվերջին զբոսաշրջիկների աճի մասին»:

Մ. Ապրեսյանի հավաստմամբ, ճգնաժամի պարագայում, Հայաստանում այս տարի հյուրանոցային եւ զբոսաշրջությանն առնչվող ոլորտներում այցելուների համար կգործեն որոշակի զեղչեր:

Մ. Ապրեսյանը կարեւորեց նաեւ զբոսաշրջության այլընտրանքային ձեւերի զարգացումը: Նրա ներկայացմամբ, հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում Հայաստանում առողջարանային, գյուղական, արկածային, ձմեռային եւ զբոսաշրջության այլ ձեւերը զարգացնելու ուղղությամբ:

Մ. Ապրեսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարեվերջին պատրաստ կլինի Հայաստանը ներկայացնող փաստավավերագրական ֆիլմը, որի նկարահանման համար ծախսվել է 225 հազար եվրո: Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել արտասահմանյան մի շարք երկրներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930