Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՏԻՆԵ ՄԱՐՄԻՆ

Հունիս 13,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"\"\"

Մարդու հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական հնարավորություններն անսահմանափակ են: Ասում են՝ յուրաքանչյուր ոք կարող է անել անհնարինը: Բայց դրա համար նա պետք է շատ ցանկանա, ապրի հատուկ ռեժիմով, նախապատրաստական

որոշակի ծրագիր անցնի: Ու, որ նույնպես շատ կարեւոր է՝ ամեն օր տքնաջան մարզվի: Օրինակները բազմաթիվ են: Ասենք՝ արեւելյան մարտարվեստների ներկայացուցիչները, որոնք դատարկ ձեռքերով կամ մարմնի տարբեր մասերով հաստ տախտակներ ու աղյուսներ են փշրում՝ առանց անգամ թեթեւ քերծվածք ստանալու: Կամ, ասենք, յոգաները: Նրանք ոտաբոբիկ քայլում են շիկացած ածխի վրա եւ այրվածքներ չեն ունենում, մերկ պառկում են սուր ասեղների, սրասայր դանակների վրա ու՝ ոչինչ:

Մարդիկ էլ կան, եւ նրանք, որպես կանոն, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, զբաղվում են իրենց մարմնին աներեւակայելի ճկունություն հաղորդելով: Նրանք օձի պես գալարվում են, ծառի դալար ճյուղի պես ճկվում, կծկվում, ինչպես սպունգը սեղմած ձեռքում:

Նայելով այս նկարների աղջիկներին՝ մտածում ես, որ նրանք ոսկոր ընդհանրապես չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930