Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՊԻԿՈՎ ԾՆՎԱԾ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԸ

Հունիս 13,2009 00:00

Անգլիացի պարաշյուտիստ Ջեյմս Բուլը, որը մի քանի տարի առաջ մարզաձեւին վերաբերող ֆիլմեր նկարահանելու նպատակով հիմնել է «Air 2Air» սեփական գործակալությունը, տեւական ցատկերի մասին նկարահանումներ կատարելու նպատակով ժամանել էր Ռուսաստան:

Հերթական սյուժեներից մեկի համաձայն, նա զուգընկերոջ հետ միասին ցատկեց 1800 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռից: Բուլը, որի մոտ էր տեսախցիկը, իր պարաշյուտը ընկերոջ ազդանշանով պետք է բացեր գետնից ցածր բարձրության վրա գտնվելու ժամանակ: Սակայն օդային հոսանքները նրանց քշեցին դեպի մոտակա սարի լանջերը, եւ ընկերը չհասցրեց ազդանշան տալ եւ Բուլը ժամում 160 կմ արագությամբ բախվեց գետնին…… բայց ողջ մնաց՝ կոտրելով ողնաշարը, մի քանի կող ու ատամ, վնասելով թոքը: Նրան փրկեց այն, որ լանջը շատ թեք էր եւ ծածկված էր ձյան հաստ շերտով: «Ասես ինձ բեռնատար մեքենա հարվածեց,- հետո պատմել է երջանիկ ձախողվածը,- ես գոռում էի ցավից: Փառք Աստծո, որ վնասվածքներս մահացու չէին: Հիմա ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում»: Պարաշյուտիստը դեպքի վայրից տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից՝ հայրենիք եւ հիմա բուժվում է տանը: Ջեյմս Բուլի համար է ասված. «Մարդը շապիկով է ծնվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել