Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԽԻԹԱՐ ՊԱՏԿԵՐ

Հունիս 13,2009 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի որոշմամբ գույքագրվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի եւ համայնքների հանրային իրազեկման միջոցները։ Ըստ նախարարությունից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության 914 համայնքից 154-ը չունի ֆիքսված հեռախոսակապ, բջջային կապ չկա 6 համայնքում, ինտերնետային կապ առկա է 131 համայնքապետարանում, ինտերնետային կայք ունի ընդամենը 20 համայնք: Կայքերն էլ առավելապես ճանաչողական են՝ ընթացիկ նորություններ չեն մատուցում: Հեռուստաընկերություն կա հազիվ 22 համայնքում, նույնքան համայնքում էլ կա տեղական թերթ, իսկ տեղական ռադիոցանց ունի ընդամենը վեց համայնք: Համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվական նյութերի ցուցատախտակ կա 645 համայնքում, 269-ում՝ չկա: Արմավիրում, Լոռիում եւ Շիրակում՝ բոլոր համայնքներն ունեն տեղեկատվական ցուցատախտակներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել