«Մենք մեր գործողություններով չպիտի օգնենք այս իշխանությանը՝ իշխանությունը պահելու հարցում: Այս իշխանությունները մինչեւ հոկտեմբեր պատասխան ունեն տալու, դրա համար էլ անգլիացի դիտորդը հայտարարեց, որ վերջնական գնահատականը ավագանու ընտրությունների վերաբերյալ կտան հոկտեմբերին: Հնարավոր է՝ մեկ-երկու շաբաթից նորից հանրահավաքի կոչ անենք, ցանկացած կոչի անմիջապես հավաքվեք: Մեր առաջնորդի հետ միանշանակ հասնելու ենք հաղթանակի»,- երեկ հանրահավաքում կոչ արեց Արամ Զավենի Սարգսյանը: Իսկ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ ոչ մի կեղծված ընտրություն չի կարող ընկճել ժողովրդի կամքը, դրանք ընդամենը համալրում են այս իշխանության հանցագործությունների ցանկը:
Մանրամասները՝