Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԻՑ ԴՈՒՐՍ

Հունիս 12,2009 00:00

2013-ի հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սեւանում եւ Ջերմուկում: Իսկ մայրաքաղաքում խաղատան բացման մասին հարցը կարող է քննարկվել միայն $100 մլն ծավալի բիզնես-առաջարկի դեպքում՝ համատեղված առնվազն 125 սենյակից բաղկացած բարձրակարգ հյուրանոցի շինարարությամբ: Երեկ կառավարության նիստում որոշվել է այս եւ մի քանի այլ փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում:

«Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, հանրապետության նախագահի դիրքորոշումը՝ 2013-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում եւ Երեւանի շրջակայքում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստում որոշվել է նաեւ հակաճգնաժամային ծրագրի միջոցառումների շրջանակում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող բնակավայրերի ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 մլն 876 հազար դրամ: Նշված մարզերի 70 համայնքների ջրօգտագործողներին, օգտագործած փաստացի ոռոգման ջրի դիմաց՝ բացառությամբ գերնորմատիվային ծախսի վճարումից, անհատույց դրամական հատկացում է արվում: Աջակցությունը կտրվի մինչեւ 1 հա հողատարածքները սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տնօրինող գյուղատնտեսական հողօգտագործողներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունն 1-ին անգամ է ֆինանսավորում գյուղացիական տնտեսություններին, եւ այս ձեռնարկն ունի հակաճգնաժամային բնույթ եւ բովանդակություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930