Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԻ ՃԱՌԸ

Հունիս 12,2009 00:00

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը՝ Ս. Միքայելյանի պաշտպանը հանդես եկավ 20 էջից բաղկացած պաշտպանական ճառով: Ամբաստանյալի աթոռին հայտնված Սասուն Միքայելյանը ներկա չէր, սակայն թե դատարանի դահլիճում, թե բակում մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել՝ սատարելու նրան:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում է մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Մեղադրող դատախազը պահանջել է 9 տարվա ազատազրկում: Հովիկ Արսենյանը եւս մեկ անգամ հետադարձ հայացք նետելով 2008թ. նախագահական ընտրություններին՝ հիշեցրեց, որ կեղծված ընտրությունները հազարավոր մարդկանց դժգոհության առիթ դարձան, եւ նրանք փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը հավաքվում էին Ազատության հրապարակում՝ խաղաղ վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները: Իսկ մարտի 1-ին ոստիկաններն են ցրել մարդկանց եւ այնպես են օղակներ կազմել, որ մարդիկ ստիպված հասել են մինչեւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ էլ արտահայտել են իրենց դժգոհությունը ոչ միայն կեղծված ընտրությունների, այլ նաեւ առավոտյան պատահածի համար: «Զանգվածային անկարգություններ չեն եղել»,- պնդեց Հովիկ Արսենյանը, ապա հավելեց, թե Սասուն Միքայելյանը երբեւէ չի մասնակցել զանգվածային անկարգության, չի խաթարել ժողովրդի հանգիստը, ավելին՝ նա կոչ է արել մարդկանց ճանապարհ տալ ոստիկաններին, որ հեռանան, որը ներկայացնող տեսաերիզները դատախազությունը հրաժարվում էր կցել գործին: Ըստ նրա՝ Սասուն Միքայելյանը իր քաղաքական հայացքների եւ գործունեության համար է ենթարկվել հանիրավի քրեական հետապնդման: Ինչ վերաբերում է ապօրինի զենք-զինամթերքին, ապա, ըստ պաշտպանյալի, Սասուն Միքայելյանը նախապես ոստիկանությանը հայտնել է իր զենքերի գտնվելու վայրը. «Իր զենքը կամովին հանձնած անձը ազատվում է պատասխանատվությունից»: Առանց Սասուն Միքայելյանի վերջին խոսքի՝ հունիսի 18-ին դատավորը վճիռ կհրապարակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930