Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻՍՏՐՈ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 12,2009 00:00

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքը՝ նախկինում հարուստ գործարաններով ու արտադրամասերով, այժմ աշխատատեղերի, երիտասարդության հանգիստն ապահովող ժամանցի վայրերի խիստ կարիք ունի: Օրերս նոյեմբերյանցիների համար իսկական տոն էր: Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ՀԱՀԹԳՀԶԾ) քաղաքում կառուցեց եւ բացեց Բիստրո-սրճարան եւ համակարգչային զարգացման կենտրոն:

ՀԱՀԹԳՀԶԾ Տավուշի մարզի տարածքային ծրագրի ղեկավար Զորայր Կիրակոսյանի խոսքով, նման ծրագրեր իրականացնելիս հաշվի է առնվում այն փաստը, որ տարածքը համարվում է սահմանամերձ գոտի: Իսկ ծրագրի հիմնական նպատակներից մեկը կրթությունն է: «Կրթության միջոցով մենք փորձում ենք բոլոր ձեռներեցներին եւ ընդհանրապես բոլորին մատուցել այն կարեւոր տեղեկատվությունը, որի օգնությամբ նրանք կկարողանան իրենց համայնքներում ստեղծել բիզնես»,- ասում է Զորայր Կիրակոսյանը:

Նինա Ադամյանը, ով մարզի լիազոր ներկայացուցիչն է Բերդ քաղաքում, նշում է, որ քաղաքը, աչքից հեռու գտնվելով, անտեսված է իշխանությունների կողմից: «Սա միակ տեղն է, որտեղ բոլոր երեխաները կարող են հավաքվել, զվարճանալ եւ ուրախանալ: Այստեղ երեխաները կկտրվեն նաեւ փողոցից, ինչը մեծ ազդեցություն կունենա նրանց ճիշտ դաստիարակության գործում»:

ՀԱՀԹԳՀԶԾ-ը գործում է Տավուշի եւ Շիրակի մարզերում, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Տավուշում այս ծրագիրն իրականացվում է արդեն երկու տարի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930