Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է գերազանց հանդես գալ Միացյալ Նահանգներում ընթացող շախմատային փառատոներում: Երեկ արտասահմանի լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Գաբին Լաս Վեգասում կազմակերպված շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում, որին մասնակցել է 37 շախմատիստ, 12 հնարավորից վաստակել է 9,5 միավոր եւ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կաչեիշվիլիի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը:
Գաբրիել Սարգսյանի այս հաջող մրցելույթները ցույց են տալիս, որ նա լավ մարզավիճակում է, ինչը շատ կարեւոր դեր կարող է խաղալ հունիսի 24-25-ին Փարիզում կայանալիք արագ շախմատի Հայաստան-Ֆրանսիա մրցաշարում: