ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:
Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը սեպտեմբերի 5-ին կհյուրընկալի Բոսնիայի ընտրանումն, իսկ չորս օր անց՝ սեպտեմբերի 9-ին, ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ մեր հավաքականն անցած տարվա հոկտեմբերի 11-ին արտագնա հանդիպումում 0:2 հաշվով զիջել է Բելգիային, իսկ սեպտեմբերի 15-ին Բոսնիայում պարտվել դաշտի տերերին՝ 1:4:
Հայաստանը եզրափակում է աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
1. Իսպանիա 6 6 0 0 13-2 18
2. Բոսնիա 6 4 0 2 18-7 12
3. Թուրքիա 6 2 2 2 6-5 8
4. Բելգիա 6 2 1 3 10-11 7
5. Էստոնիա 6 1 2 3 5-15 5
6. Հայաստան 6 0 1 5 3-16 1