Հոգեբանական թեստ
Որքան էլ տարօրինակ թվա, բայց պարզվում է՝ ծրարը բացելու ձեւը եւս շատ բան կարող է ասել մարդու, նրա բնավորության եւ այլ հատկանիշների մասին։
Եվ այսպես՝ ուշադիր դիտեք ձեզ ներկայացված 4 նկարները եւ փորձեք կողմնորոշվել, թե ո՞ր ձեւով եք դուք ավելի հաճախ բացում ծրարները:
. Եթե ծրարը բացում եք այնպես, ինչպես պատկերված է նկար 1-ում, ապա դուք պահանջկոտ եք կյանքի նկատմամբ. փոփոխական տրամադրությամբ, նյարդային եւ անհամբեր անձնավորություն եք: Սակայն, միեւնույն ժամանակ՝ լի լավատեսությամբ ու էնտուզիազմով: Ընդունակ եք զմայլվել արեւի գրավիչ մայրամուտով, գեղեցիկ նկարով կամ արձանով, եւ ձգտում եք ձեր ուրախությունը կիսել ուրիշների հետ: Այնուհանդերձ՝ ձեզ հաճախ է պարուրում հուսահատության ալիքը, իսկ այդ դեպքում ձեր հեռանկարային պլաններն ու փայլուն գաղափարները մնում են լոկ երազանք:
. Իսկ եթե դուք ծրարը բացում եք այնպես, ինչպես ցուցադրված է նկար 2-ում, նշանակում է՝ դուք ե՛ւ տանը, ե՛ւ աշխատավայրում առաջին հերթին ուղղորդվում եք բանականությամբ, ոչ թե զգացմունքներով: Դուք ատում եք թափթփվածությունը, սիրում եք, որ կյանքում ամեն բան լինի «ինչպես հարկն է»՝ իր տեղում: Առանձնանում եք հիմնավորվածությամբ, սկսած գործն ավարտին հասցնելու ունակությամբ: Սիրում եք անթերի կատարված աշխատանքը, նվերներ ընծայել ու հյուրեր ընդունել: Դուք գերադասում եք «ձեռքում բռնած թռչնակին»՝ «երկնքում թռչող երազային կռունկից», եւ այնքան ամուր եք բռնում այն ձեր ձեռքերում, որ հանկարծ չթռչի…
. Եթե նկար 3-ում պատկերվածի պես եք ծրարը բացում, ապա ձեր մտերիմ- ծանոթները հաճախ են տանջվում ձեր տրամադրության կտրուկ փոփոխություններից. դուք մե՛կ ուրախ ու բարի եք, մե՛կ էլ հանկարծ ընկղմվում եք տխրության ու թախծի մեջ: Բայց, չնայած դրան՝ կշռադատող անձնավորություն եք, ի զորու եք գնահատել ուրիշներին, եւ, ինչ խոսք՝ նաեւ ինքներդ ձեզ: Գործնական հարաբերություններում դուք ձեր հույսը դնում եք «կապերի» վրա, իսկ անձնական կյանքում գնահատում եք ձեր հանդեպ ուշադրությունը, ու սիրում եք, երբ ձեզ «երես են տալիս»: Ինքնավստահ եք. ձեր գաղափարները հաճախ են ընդունվում ու քաջալերվում գործընկերների կողմից:
. Եթե ծրարը բացում եք այնպես, ինչպես պատկերված է նկար 4-ում, ուրեմն՝ դուք ինքնավստահ անձնավորություն չեք: Հաճախ, երբ դեպի առաջ մեկ քայլ եք կատարում, միեւնույն պահին մտածում եք երկու հետ-քայլերի մասին… Լինում է նաեւ այնպես, երբ ձեր սկսած գործը թողնում եք կիսատ՝ չհավատալով դրական արդյունքին: Իսկ իրականում ձեր նյարդային եւ անհամբեր լինելու պատճառներն ավելի քիչ են, քան դուք ենթադրում եք: Ձեր շրջապատի համար ինտելիգենտությունը կարող է հրապուրիչ թվալ, եթե չներփակվեք ինքներդ ձեր մեջ: Այդ անվստահության պատճառները անգամ ձեզ հայտնի չեն. պարզապես դուք ինքներդ եք ձեզ համոզել, որ այլ կերպ չէր էլ կարող լինել…