Ըստ ռուսական ԶԼՄ-ների, բրիտանացի 13-20 տարեկան երեխաներին եւ երիտասարդներին այլեւս կտրոններ են բաժանվելու, որոնցով նրանք անվճար պահպանակներ կարող են ձեռք բերել դեղատներից, հիվանդանոցներից, երիտասարդական եւ սպորտային կենտրոններից: Դպրոցականներն այդ կտրոնները կստանան սեռական դաստիարակության դասերին, որոնք կանցկացվեն բուժաշխատողների կողմից: Իշխանությունները չեն բացառում, որ կտրոն կտրվի նաեւ 13-ից ցածր տարիքի երեխաներին, եթե նրանք սեռապես հասուն են: Այս ակցիայի նպատակն է երեխաներին ոչ միայն զանազան սեռավարակներից, այլեւ վաղաժամ հղիությունից զերծ պահելը: Վերջինիս առումով Մեծ Բրիտանիան առաջինն է Եվրոպայում: