Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմի արկածները Ցյուրիխում

Հունիս 12,2009 00:00

Ռուսական շոու- բիզնեսի ամենաթարմ դեմքերից մեկը՝ երգչուհի Մաքսիմը վերջերս խանգարել է ցյուրիխցիների անդորրը, երբ իր հեթական՝ «Չեմ տա» տեսահոլովակն էր նկարում Շվեյցարիայում: Քլիպմեյքերն է Բախոդիր Յուլդաշեւը: Ըստ սցենարի, Մաքսիմը պիտի ուշագրավ գիրք ընթերցի, այնուհետեւ նրա աչքին վառվռուն կերպարներ երեւան: Մաքսիմի շարժունակությունը եւ վազվզոցը՝ Ցյուրիխի խաղաղ փողոցներում, զարմացրել է տեղի մեծահասակ բնակիչներին, սակայն ոգեւորել դպրոցականներին: Վերջիններս սիրով են մասնակցել տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Տեսահոլովակում Մաքսիմի սիրած տղային մարմնավորող երիտասարդը, սակայն, օրերս իրականում ավտովթարի է ենթարկվել՝ հենց նկարահանման ժամանակ, եւ ստեղծագործական կազմը ստիպված է եղել մեկ գիշերվա ընթացքում ուրիշին գտնել: Չնայած այս ամենին, Մաքսիմը գոհ է իր տեսահոլովակի պատճառով առաջացած խառնաշփոթից. նա գտնում է, որ երբեւէ այսքան ուրախ նկարահանում չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել