Լրահոս
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՔՆԱԿ

Հունիս 12,2009 00:00

\"\"Թել-Ավիվի մի բնակչուհի դեն է գցել հին ներքնակը, որում մայրը պահում էր իր խնայողությունները: Պարզվել է, որ այդ ներքնակում պահվում էր մոտ 1 մլն դոլարին համարժեք գումար: Անատ անունով կինը պատրաստվում էր հաճելի անակնկալ մատուցել մորը եւ նրա համար գնել էր նոր ներքնակ, իսկ հինը տարել էր փողոց՝ հետագայում աղբանոց տեղափոխելու նպատակով: Բայց երբ Անատը իմացավ ներքնակի թանկարժեք պարունակության մասին եւ վազեց դուրս, պարզվեց, որ քաղաքի տնտեսական ծառայությունների աշխատակիցներն արդեն տարել են թանկարժեք իրը:

Անատը իր «գանձը» փնտրեց քաղաքային երեք աղբանոցներում, բայց փողով ներքնակը չգտնվեց: Աղբահանության ծառայության մենեջեր Իցհակ Բորբան հայտարարել է, որ իր գործընկերները օգնել են հուսահատ Անատին՝ դեն նետված գույքի փնտրտուքներում: Աղբահավաքներին հարկավոր էր տառացիորեն փորփրել աղբի հազարավոր տոննաներ: Օրական աղբանոցներում կուտակվում է մինչեւ 2,5 հազար տոննա աղբ: Առայժմ ոչինչ չի հայտնաբերվել: Սակայն Անատը չի կորցրել լավատեսությունը. «Ի վերջո, ամեն մարդ պետք է հավասարապես շնորհակալ լինի Աստծուն եւ լավի, եւ վատի համար»: Կատարվածի առումով Անատի մոր ռեակցիայի մասին ոչինչ չի տեղեկացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել