Լրահոս
Օրվա լրահոսը

Հովանավորները Պենտագոնի պաշտոնյաների վրա ծախսել են $26 մլն

Հունիս 12,2009 00:00

\"\"Center for Public Integrity (CPI) ամերիկյան լրագրողական կազմակերպությունը հետաքննել է 1998-2007-ը Պենտագոնի աշխատակիցների գործուղումների ծախսերը եւ պարզել է, որ արտասահմանյան ընկերություններն ու անհատները 10 տարվա ընթացքում հովանավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության 22 հազար գործուղում՝ 26 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Լրագրողական կազմակերպության զեկույցում նշվում է, որ շրջագայությունների առավելագույն քանակը՝ մոտ 10 մլն դոլար, ֆինանսավորել են բժշկական ընկերությունները: Նրանց գումարներով գործուղվել են հիմնականում ռազմական դեղագործներն ու բժիշկները: Պենտագոնի հայտնի հովանավորներից են նաեւ Nike, Skechers, Mattel, Sony ընկերությունները: Լրագրողները պնդում են, որ ամերիկյան զինվորականներին վճարող հիմնական պետություններն են Ավստրալիան, Սինգապուրը եւ Ճապոնիան: Սակայն գործուղումներ են ֆինանսավորել նաեւ Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ռուսաստանը:

CPI-ի վերլուծած տվյալները գաղտնիք չեն եւ լրագրողներին են տրամադրվել Պենտագոնի կողմից: Զեկույցում նշվում է, որ օրենքները չեն արգելում պաշտպանության նախարարության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների նման ֆինանսավորումը: Սակայն վերահսկիչ մարմինների կողմից նման հովանավորության դեպքում կարող է առաջանալ շահերի բախում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել