Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդավարը վիրավորել է Ալյասկայի նահանգապետին

Հունիս 12,2009 00:00

\"\"Ամերիկացի հեռուստահաղորդավար Դեւիդ Լետերմանն իր երեկոյան շոուի ժամանակ անհարգալից է արտահայտվել Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի եւ նրա դուստրերից մեկի հասցեին: Ինքը՝ Փեյլինը, Լետերմանի մեկնաբանություններն անվանել է սեռական այլասերվածության հետեւանք: Իր ելույթում Լետերմանը մեկնաբանել է Փեյլինի այցը Նյու Յորք, որի ընթացքում փոխնախագահի նախկին հանրապետական թեկնածուն մասնավորապես ներկա է գտնվել «Յանկիզ» թիմի բեյսբոլի խաղին: Հեռուստահաղորդավարը համեմատել է Փեյլինի ոճը օդանավի թեթեւաբարո ուղեկցորդուհու վարքի հետ, իսկ նահանգապետի աղջկա մասին կատակով ենթադրել է, որ «վերջինս հավանաբար հասցրել է հղիանալ «Յանկիզ» թիմի խաղացողից»: Ըստ երեւույթին՝ Լետերմանն ակնարկում էր նահանգապետի ավագ դստեր՝ Բրիստոլ Փեյլինի արտամուսնական հղիությունը, որը լայնորեն քննարկվում էր 2008 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ: Սակայն բեյսբոլային խաղի ժամանակ Փեյլինին ուղեկցում էր ոչ թե 18-ամյա Բրիստոլը, այլ նահանգապետի միջնեկ աղջիկը՝ 14-ամյա Ուիլոուն: Հաղորդումից հետո Լետերմանը դարձավ բազմաթիվ քննադատությունների թիրախ: Սառա Փեյլինը հայտարարել է, որ Լետերմանի մեկնաբանությունները խրախուսում են անչափահասների սեռական շահագործումը: Նահանգապետի ամուսինը նույնպես դատապարտել է Լետերմանին: «14-ամյա աղջկան բռնաբարելու մասին կատակները պարզապես գարշելի են»,- ասել է Թոդ Փեյլինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել