Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք բիզնեսմենը փորձում էր փախչել Ադրբեջանից

Հունիս 12,2009 00:00

\"\"Թուրք բիզնեսմեն Հուսեյն Արաբուլը, որը պայմանականորեն ազատազրկված էր Ադրբեջանում, փորձում էր փախչել այդ երկրից: Հունիսի 2-ին նա ձերբակալվել է ադրբեջանա-վրացական սահմանին, եւ այժմ հայտնի են գործի մանրամասները: Նախաքննության տվյալներով՝ Արաբուլը երկար էր նախապատրաստվում սահմանն անօրինական ձեւով հատելուն: Սկզբից նա ձեռք էր բերել կեղծ վարորդական իրավունքներ՝ ծրագրելով բեռնատար մեքենայով մեկնել Ղազախստան: Այնուհետեւ գործարարը որոշել էր փախչել Վրաստան, վարձել էր մի քանի օգնական, որոնց ծառայությունների համար վճարել էր $8000: Որոշ ժամանակ նա ապրում էր Ադրբեջանի Շամխորի եւ Ղազախի շրջաններում, տպավորություն ստեղծելով՝ իբր անց է կացնում արձակուրդը, ողջ օրը շրջելով ձկնորսական շորերով եւ ուսապարկով: Արտաքինը փոխելու նպատակով նա նաեւ ներկել էր մազերը, սակայն սահմանն անցնելու փորձը անհաջողության մատնվեց: Սահմանապահը հրաժարվեց վերցնել 30 հազար դոլար կաշառքը:

Հուսեյն Արաբուլը 2007-ին ձերբակալվել էր պետական գույքի հափշտակման համար: Նրան դատապարտել էին 5 տարի պայմանական ազատազրկման, որի ընթացքում գործարարն իրավունք չուներ լքել Ադրբեջանի տարածքը: Այժմ նրան սպառնում է երկու տարի ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել