Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԾԱՐԱՎ ԵՆ

Հունիս 12,2009 00:00

Երեկ «Առավոտին» են դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Նրանք հայտնեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց խցերում ջուր չկա: Դա այն դեպքում, երբ խցերում ասեղ գցելու տեղ չկա եւ կալանավորների թիվը յուրաքանչյուր խցում հասել է 12-18-ի:

Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտի» ահազանգի կապակցությամբ տեղեկացրեց, որ խնդիրը համայնքային է: Նա ասաց, որ Նուբարաշեն համայնքում վթար էր եղել, իսկ մեկուսարանում ջրի հարցը կարգավորվել է պոմպի միջոցով. «Մենք չենք կարող 24 ժամով ջուր տալ, բայց միջոցներ են ձեռնարկվում խնդիրը լուծելու համար»: Նշենք, որ «Նուբարաշենում» երեկվա դրությամբ գտնվում է 1156 ազատազրկված: Նրանցից 810-ը կալանավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել