Լրահոս
Օրվա լրահոսը

Զրկում են ֆինանսավորումից

Հունիս 12,2009 00:00

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Որոշումը չի վերաբերում միայն ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին: «Ա1+»-ի տեղեկացմամբ, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության մեջ նշված է, որ տնօրենների խորհրդի որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին:

«Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու մեջ»,- ասել է գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը:

Նշենք, որ Հայաստանի հետ կնքված համաձայնագրով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան մեր երկրին տրամադրում է $235 մլն 600 հազար, որից՝ ճանապարհների ենթածրագրի համար, ընդհանուր առմամբ, նախատեսվում էր հատկացնել շուրջ $68 մլն, իսկ ոռոգման ենթածրագրի համար՝ ավելի քան $160 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել