ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը երեկ ասուլիսում հայտնեց, որ մարտի 5-ին, երբ դեռ լուծարված չէր փաստահավաք խումբը՝ ինքը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ավարտուն տեսքի են բերել 15 էջից կազմված մի փաստաթուղթ, որում ամփոփել են 2008-ի մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ խմբի ուսումնասիրության արդյունքները. «Եվ այս փաստաթուղթն այսօր եւեթ ուղարկելու եմ Սամվել Նիկոյանի հանձնաժողովին»: Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց. «Ուշի-ուշով հետեւելու ենք ԱԺ հանձնաժողովի փաստաթղթերին, որոնց մեջ պետք է ներգրավված լինեն նաեւ փաստահավաք խմբի փաստաթղթերը: Եթե հանկարծ տեսնենք, որ որեւէ փաստաթուղթ այնտեղ ներգրավված չէ՝ կարծում եմ, որ մենք դա կհնչեցնենք»:
Կարդացեք նաեւ՝
Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ