Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ

Հունիս 11,2009 00:00

\"\"Վերջին 1 ամսվա ընթացքում հանրապետությունում 1 լիտր բենզինը թանկացել է 40-ից 50 դրամով: Մասնավորապես, «պրեմիում» տեսակի բենզինը, նախկին 300-310 դրամի փոխարեն, վաճառվում է 350 դրամով, «ռեգուլյար» տեսակի բենզինը 290-ի փոխարեն՝ 330 դրամով, իսկ «սուպերը»՝ 330-340 դրամի փոխարեն, բենզալցակայաններում վաճառվում է 380 դրամով: Նշենք, որ բենզինը 20-30 դրամով սկսեց թանկանալ դեռեւս նախորդ ամսվա կեսերից՝ կապված դոլարի արժեւորման եւ միջազգային շուկայում նավթի գնաճի հետ:

Թե որքանով է համարժեք բենզինի գնի բարձրացումը միջազգային շուկայի գների բարձրացմանը, «Առավոտը» փորձեց պարզել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը պարզաբանեց, որ ներկայումս հարցը ուսումնասիրվում է մասնագետների կողմից. «Մասնավորապես՝ հաշվի կառնվեն նաեւ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած հիմնավորումները գնի բարձրացման վերաբերյալ: Մեր տվյալներով, եվրոպական երկրներում միայն վերջին 10 օրվա ընթացքում 1 գալոն բենզինի գինը բարձրացել է 50-80 դոլարային ցենտով»:

Տեղեկացնենք, որ 1 գալոն բենզինը համարժեք է 3,8 լիտրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել