Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ, ԱՅԼ … ՏՌՃԿՈՑ

Հունիս 11,2009 00:00

Հունիսի 7-ին Հայկական հեռուստատեսությամբ ես դիտում էի ոչ թե մեր հայկական ազգային պարը, այլ մի խումբ տղա-աղջիկների տռճկոցները՝ թող որ ոչ ցածր, նույնիսկ բավական բարձր մակարդակով։

Խոսքը, այո, այն մասին է, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ պարել է ոչ թե մոգոնովի տռճկոցներ, այլ դանդաղ, հանգիստ ու հանդիսավոր՝ ոչ թե զարմանք, այլ հիացմունք արթնացնելով դիտողների ասեմ, թե ներկաների հոգիներում։

Պարը պետք է պարել եւ ոչ թե ցատկրտել։

Պարելիս էլ երբեք հայ մարդը չի ձգտել զարմացնել, այլ միայն հիացմունք պատճառել, այն էլ ոչ թե մոգոնովի, այլ դանդաղ ու հանդիսավոր պարային քայլերով ու շարժումներով։

Օրերս էլ Թուրքիայում հեռուստատեսային մի հաղորդում նվիրված էր հայկական ժողովրդական պարարվեստին: Պետք էր տեսնել, թե ինչպես էին պարում Թուրքիայում բնակվող հայ ծերերը՝ կատարելով 2-3 հայկական ազգագրական պարեր:

Տռճկում, զարմանք հարուցելու նպատակ են հետապնդում ոչ թե պարողները, այլ մեր ժամանակակից պարագետները (եւ ոչ թե պարակետները)։ Ի դեպ, նկատի ունեմ ոչ այնքան սույն գործը գլխավորողի՝ Պարարվեստի միության ղեկավար Կարեն Գեւորգյանին, որքան ժամանակակից հովերով տարված այն մի քանիսին, որոնք նույնպես ժամանակավրեպ հովերով տարված՝ ոչ այնքան հիացմունք, որքան զարմանք են հարուցում ջահել- ջուհուլների ծափահարություններով՝ կարծելով, թե գյուտ են արել։

Սա էլ, ի դեպ, ոչ թե անգիտություն է, այլ՝ տգիտություն, որ պետք է ոչ միայն չշարունակվի, այլեւ կասեցվի, այլապես մենք կդադարենք մե՛նք լինել։

Հայը պետք է ոչ թե զարմանք, այլ հիացմունք պատճառի հանդիսականներին եւ ոչ թե նպատակ ունենա զարմացնելու կամ հավասարակշռությունից հանելու մարդկանց։ Պարը մնում է պար եւ ոչ թե սպորտ կամ մրցասպարեզ։

Տրճկալը, ցատկրտոցը սպորտ է եւ ոչ թե պար։ Կարծես թե ասելիքս կայացավ, մնում է հետեւություն ու եզրակացություն անել՝ կանխելու համար սույն մոլորությունը, այլապես… վա՜յ մեզ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել