Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՉՀԱՍԿԱՑԱ

Հունիս 11,2009 00:00

\"\"Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է բռնցքամարտիկը ռինգում ստացած հարվածներից գիտակցությունը կորցրած՝ տապալվում հատակին: Նման դաժան տեսարաններից հետո նույնիսկ հաղթող մարզիկին երկրպագող մարզասերներն անտարբեր չեն կարողանում նայել պարտվողին՝ կարեկցում են: Դեմքին ու գլխին այդքան հարվածներ ընդունելը մի՞թե անհետեւանք է մնում:

«Արդյոք բռնցքամարտը մարդու առողջությանը վնաս չէ՞»: Այս հարցը միշտ եղել ու մնում է օրակարգում: Առավելագույնս ճիշտ պատասխան ստանալու նպատակով բժիշկ գիտնականները որոշել են այդ հարցով դիմել հենց բռնցքամարտիկներին: Եվ ահա թե ինչ է ստացվել դրանից:

Հարցման ենթարկված կաշվե ձեռնոցի վարպետների 10%-ը պատասխանել է, որ վտանգավոր է, 40%-ը հարցը չի հասկացել, իսկ 50%-ը հարցը հասկացել է, բայց պատասխանել չի կարողացել:

Վտանգավո՞ր է բռնցքամարտը մարդու առողջությանը: Հետեւություն անելը, կարծում ենք, դժվար չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել