Ոստիկանությունը եւ բժիշկները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կարգադրությամբ հիվանդանոց են վերադարձրել չորսամյա աղջնակ Իննա Ցարելաշվիլուն, որի ծնողները «Եհովայի վկաներ» ընկերության անդամներ են եւ կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են, որ երեխային բժշկական օգնություն ցույց տրվի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Երկուշաբթի երեխայի ծնողները երեխային վերցրել էին վերակենդանացման բաժնից, ուր նա փոխադրվել էր եռացող ջրի հասցրած ուժեղ այրվածքներով: Բժիշկները երեխայի կյանքը փրկելու համար, որի մարմնի 30 տոկոսը այրվածքներով էր պատված, առաջարկել էին արյան փոխներարկում կատարել: Սակայն կրոնական նկատառումներով Իննայի ծնողները հրաժարվել էին բուժման կուրսից եւ ստորագրությամբ վերցրել երեխային հիվանդանոցից: