Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԳԱԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ

Հունիս 11,2009 00:00

Մոսկվայում հուլիսի սկզբին Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է ilhassondakika.com թուրքական կայքէջը: Ըստ լրատվամիջոցի, հուլիսի 6-ին երկօրյա այցով պատրաստվում է Մոսկվա ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի հետ ՌԴ մայրաքաղաք կայցելի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Բացի այդ, ըստ կայքէջի, այդ ժամանակ Մոսկվայում են գտնվելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որոնց հետ հանդիպումներ կունենա Բարաք Օբաման: Նշվում է նաեւ, որ այդ հանդիպմանը մասնակցության հրավեր Թուրքիան առայժմ չի ստացել եւ հավանական է, որ չստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել