Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՐԵՓՈՒԿՆԵՐԻ «ԱՆՁՐԵՎ»՝ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Հունիս 11,2009 00:00

\"\"

Ճապոնիայի Իսակավա շրջանի բնակիչները վերջերս ականատես դարձան մի հետաքրքիր երեւույթի՝ շերեփուկների «անձրեւի»: Բնակիչների վկայությամբ, այս «անձրեւը» նկատվել էր մի քանի շրջաններում եւ ուղեկցվում էր տարօրինակ ձայներով: Գիտնականներն առայժմ չեն կարող նշել այդ տարօրինակ երեւույթի պատճառը: Ենթադրություններ կան, որ շերեփուկներին բերել է քամին: Սակայն օդերեւութաբանները հերքում են այդ վարկածը. նրանք պնդում են, որ «շերեփուկային անձրեւների» ժամանակ եղանակը խաղաղ է եղել եւ նման ուժգնության քամիներ չեն եղել: Մեկ այլ ենթադրությամբ, շերեփուկներին իրենց կտուցներից վայր են գցել թռչունները: Բայց նման բացատրության դեմ են արտահայտվել օրնիտոլոգները: Ըստ նրանց, թռչուններից շատերն իսկապես սնվում են շերեփուկներով: Սակայն, եթե թռչունները դրանց գետնին գցեին, ապա շերեփուկներով կծածկվեր գետնի շատ ավելի մեծ մակերես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել