Լրահոս
Օրվա լրահոսը

Թայսոնը նորից ամուսնանում է

Հունիս 11,2009 00:00

\"\"

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնն ամուսնացել է երրորդ անգամ՝ իր 4-ամյա աղջկա մահվանից ընդամենը 2 շաբաթ անց: Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Հիլթոն» հյուրանոցում՝ շաբաթ օրը: Միջոցառումը, որին ներկա էին ընդամենը մի քանի հոգի, տեւել է շատ կարճ: Ըստ վկաների՝ Թայսոնը երջանիկ էր երեւում: 42-ամյա սպորտային աստղի կինը դարձավ 32-ամյա Լակիխա Սփայսերը:

Ավելի վաղ բռնցքամարտիկն արդեն ամուսնացած է եղել երկու անգամ: 1988 թվականին նրա կինն է դարձել դերասանուհի Ռոբին Գիվենսը, որի հետ նրա ամուսնությունը տեւել էր ընդամենը մեկ տարի, որից հետո կինը ապահարզան էր պահանջել՝ հայտարարելով, որ վախենում է Թայսոնից: 1997 թվականին բռնցքամարտիկն ամուսնացավ Մոնիկա Թյորների հետ, այս ամուսնությունը տեւեց հինգ տարի: Այս տարվա մայիսի 26-ին Թայսոնի 4-ամյա աղջիկը՝ ծնված Սոլ Քսոչիտլի հետ արտամուսնական կապից, մահացավ դժբախտ պատահարի արդյունքում: Նրա վզով էր փաթաթվել մարզասարքի լարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել