Լրահոս
Օրվա լրահոսը

Խորը էտումը քոքից կտրե՞լն է

Հունիս 11,2009 00:00

\"\"Երեկ առավոտյան Տերյան-Սայաթ-Նովա փողոցների հատման մասում, Կենտրոն թաղապետարանի անմիջապես հարեւանությամբ հերթական կանաչ տարածքն էր ոչնչացվում: Հաշված րոպեների ընթացքում էլեկտրական սղոցով գետնին տապալվեցին հսկայական առողջ, սաղարթախիտ ծառեր: Տարածքի սեփականատերը, նախքան ծառերի հատումը, տարածքը պաստառապատել էր ու կառուցապատում էր սկսել: Այդ առնչությամբ «Առավոտը» քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, տեղյա՞կ են, արդյոք, որ Երեւանի կենտրոնում հսկայական ծառեր են հատվում, այն դեպքում, երբ նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ այսուհետեւ որեւէ ծառ չի հատվելու:

Պարոն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք այդ հասցեում ծառեր հատելու թույլտվություն չեն տվել: Ավելի ուշ մեզ զանգեց մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանն ու ասաց. «Դա հատում չէ, պարզապես խորը էտում են կատարել, բայց ծառը ենթակա է վերականգնման, այդուհանդերձ՝ կազմվել է արձանագրություն, քանի որ էտումն անօրինական է եղել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել