Վերջին շաբաթվա ընթացքում H1N1 գրիպով հիվանդացողների թիվը մի քանի անգամ աճել է: Այս վիրուսով վարակվածների կտրուկ աճը կարող է հասցնել պանդեմիայի հայտարարման։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Ըստ մասնագետների, եթե ԱՀԿ-ն այդպիսի որոշում ընդունի, դա կլինի 21-րդ դարի համաճարակը, եւ վերջին 40 տարիների առաջին պանդեմիան։
Համաձայն ԱՀԿ-ի հրապարակած տվյալների, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Արդեն 73 երկիր պաշտոնական հաղորդագրություն է ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 25 հազար 288 դեպքի մասին: 139 մարդ այս վիրուսից մահացել է: ԱՄՆ-ում հունիսի 8-ի դրությամբ գրանցվել է 13 հազար 217 դեպք, որից 27 մարդ մահացել է: Մեքսիկայում մահացել է 106 մարդ, իսկ 5 հազար 717 մարդ էլ վիրուսակիր է: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում՝ 2115, այդ թվում՝ 3 մահվան դեպք, Կոստա Ռիկայում՝ 68 դեպք, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Արգենտինայում՝ 202, Ավստրալիայում՝ 1051, Ավստրիայում՝ 5, Բելգիայում՝ 14, Բրազիլիայում՝ 35, Չինաստանում՝ 108, Կոլումբիայում՝ 25, Կուբայում՝ 5, Դանիայում՝ 7, Էկվադորում՝ 60, Էլ Սալվադորում՝ 69, Ֆինլանդիայում՝ 4, Ֆրանսիայում՝ 58, Գերմանիայում՝ 63, Գվատեմալայում՝ 30, Հնդկաստանում՝ 4, Իռլանդիայում՝ 11, Իսրայելում՝ 54, Իտալիայում՝ 50, Ճապոնիայում՝ 410, Մալայզիայում՝ 5, Նիդեռլանդներում՝ 10, Նոր Զելանդիայում՝ 14, Նորվեգիայում՝ 9, Պանամայում՝ 179, Պերուում՝ 61, Լեհաստանում՝ 5, Պորտուգալիայում՝ 2, Կորեայում՝ 47, Իսպանիայում՝ 291, Շվեդիայում՝ 14, Շվեյցարիայում՝ 16, Թաիլանդում՝ 8, Թուրքիայում՝ 10, Մեծ Բրիտանիայում՝ 557, Չիլիում՝ 411, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Հունաստանում՝ 5, Ֆիլիպիններում՝ 33, ՌԴ-ում՝ 3, Հոնդուրասում՝ 34, Քուվեյթում՝ 18, Իսլանդիայում՝ 1, Բահրեյնում՝ 1, Սինգապուրում՝ 15, Չեխիայում՝ 2, Ռումինիայում՝ 9, Ուրուգվայում՝ 17, Դոմինիկյան Հանրապետությունում՝ 44, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Սլովակիայում՝ 3, Բահամյան կղզիներում՝ 1, Բոլիվիայում՝ 3, Կիպրոսում՝ 1, Էստոնիայում՝ 3, Հունգարիայում՝ 3, Յամայկայում՝ 4, Պարագվայում՝ 5, Վենեսուելայում՝ 4, Վիետնամում՝ 9, Նիկարագուայում՝ 18, Եգիպտոսում՝ 1, Բուլղարիայում՝ 2, Լիբանանում՝ 3, Լյուքսեմբուրգում՝ 1, Սաուդյան Արաբիայում՝ 1, Բարբադոսում՝ 2, Սամոյան կղզիներում՝ 1, Տրինիդատ եւ Տոբակոյում՝ 2, Արաբական Էմիրություններում՝ 1:
Նշենք, որ, երեկվա դրությամբ, մեր երկրում խոզի գրիպով վարակված ոչ մի դեպք չի գրանցվել: Հիշեցնենք, որ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, փսխում: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Խորհուրդ է գրիպին բնորոշ ախտանիշների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության: