Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես կայունացել է, առավելապես Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո: Ըստ «Արմինֆո»-ի՝ այդ մասին նախօրեին Մոսկվայում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: «Այն բանից հետո, երբ մենք միջազգային դիտորդների դրական գնահատականն ենք ստացել, իսկ ընդդիմությունը շատ ավելի քիչ ձայներ է ստացել՝ իրավիճակն ուժեղ կայունացել է: Եվ չկա այնպիսի ընդդիմություն, որը պատրաստ է քաղաքական անկայունության բերող ինչ-որ ակտերի դիմել, այդպիսի պոտենցիալ Հայաստանում չկա»,- հավաստիացրել է ՀՀ վարչապետը: