Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾՅՈՄ ՅՈՒԺՆԻՆ» ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԿՏԱ

Հունիս 10,2009 00:00

\"\"«Վերվարածներն ընտանիքում», «Որոգայթ-1», «Կյանքի գինը» հեռուստասերիալներում «լավ տղայի» դերեր խաղացող Արտավազդ Առաքելյանի (հայտնի է «Ծյոմ Յուժնի» մականունով) հետ հանդիպմանս պատճառը հունիսի 27-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք նրա համերգն էր:

– Արտավազդ, համալիրում քեզնից առաջ Արմենչիկի մենահամերգն է լինելու: Քեզ չի՞ վախեցնում այն, որ նրա տոմսերն արդեն սպառված են: Ինչպե՞ս ես «լցնելու» դահլիճը:

– Արմենչիկին լսողներն այլ են, իմ ունկնդիրները՝ այլ: Մեկը մյուսին չի խանգարի:

– Ովքե՞ր են քեզ լսում:

– Ուժեղ տղերքը, կյանքը ճիշտ հասկացող մարդիկ…

– Ուժեղ աղջիկները չե՞ն գալու:

– Խելացի աղջիկները, ռոմանտիկ, մի քիչ կյանքը սիրողները կգան իմ համերգին:

– Ի՞նչ երգեր են լինելու, ի՞նչ ես երգելու:

\"\"– Հիմնականում դաստիարակչական համերգ է լինելու: Ջահելների համար գրածս սիրային երգերն եմ երգելու: Կերգեմ նաեւ ռուս բանտերգության դեմքերից մեկի՝ բարեգործական մենահամերգից հետո դաժանորեն սպանված Միխայիլ Կրուգի երգացանկից: «Բուտիրկա» խմբի երգացանկից…Կրուգն իր խոսքն ունի, նրա երգերն իր նման կենդանի են: Բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Երգելու եմ քրոջս հետ:

– Արտյոմ, իրականում մենք շփվում ենք իրական դատապարտյալների հետ, ոչ՝ սերիալային: Բանտային արվեստն ընկալելի է ազատազրկվածների համար: Ինչպես նախկինում, երբ դու էիր ազատազրկված: Արդյոք, կընկալվի՞ քո երգացանկը ազատության մեջ գտնվողների համար: Համերգը հնարավո՞ր է տխրեցնի մեզ:

– Տխուր երգերը քիչ են: Ընտրել եմ երգեր, որի տակ նրանք կպարեն էլ: Հաստատ չենք թողնելու, որ մարդիկ տխրեն:

– «Կյանքի գինը» հեռուստասերիալում չես երեւում: Ինչո՞ւ:

– Դադար եմ վերցրել, որպեսզի համերգին նախապատրաստվեմ: Նկարահանումներից հոգնել եմ: Կհանգստանամ ու նորից կնկարվեմ:

– «Որոգայթում» քո կերպավորած կերպարը՝ Տիկոն, սիրելի էր: «Կյանքի գինը» սերիալում քո կերպարի տակ դաժան, հանցագործ մարդն է, ոչ մի բանի առաջ չկանգնող: Քեզ չե՞ն կաշկանդում երկու տարբեր դերերը…

– Ավելի շատ են սիրում: Ժողովուրդը գիտի, որ ես դեր եմ խաղում:

Գագիկ Մխիթարյանը, որը Արտավազդ Առաքելյանի պրոդյուսերն է, «Վաղարշապատ» հեռուստաընկերության ռեժիսորն է, հավելում է.

– «Ծյոմին» իրոք սիրում է ժողովուրդը: Մենք աշխատում ենք, որ իրեն ավելի շատ ճանաչեն որպես երգիչ, ոչ որպես դերասան: Նա իր ներսով, իր աշխարհով երգիչ է: Արդեն կան առաջարկներ: Իր կողքը լինելու առաքելությունս այն է, որ նրան ներկայացնեմ երգիչ: Ես էլ եմ դերասան, սակայն «Ծյոմին» բոլորը գիտեն, նա առաջիններից մեկն է: Նա իդեալական կերպար է, եւ ամեն ինչ անում ենք, որ նրա կերպարը չխամրի:

– Անհատապես ովքե՞ր են շփվում ձեզ հետ:

– Քաղաքական գործիչները, հանցագործները…

Արտավազդ Առաքելյանը հավելեց, որ համերգից հետո կայցելեն ազատազրկման վայրեր: Եվ քանի որ կրթությունը ռուսական է, մշակութային պաշարը՝ ռուսական, երազում է ռուսական սերիալներում նկարահանվելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930