Թբիլիսիի «Շախմատի պալատում» շարունակվում է կենդանի լեգենդ հանդիսացող շախմատիստ, աշխարհի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մայա Չիբուրդանիձեի մրցանակների խաղարկությունը: Գլխավոր մրցանակի համար պայքարում է 53 հոգի: Նրանք շվեյցարական մրցակարգով անցկացնելու են ինը տուր:
Մրցաշարի չորրորդ տուրից հետո մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը չորս հնարավորից ունեն 3,0-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանն իր անվան առջեւ գրանցել է 2,5 միավոր: Մրցաշարի առաջատարը տանտիրուհիներից գրոսմայստեր Բելա Խոտենիշվիլին է, որը շահել է իր բոլոր պարտիաները: