Լրահոս
Օրվա լրահոսը

200 ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ

Հունիս 10,2009 00:00

\"\"Բրիտանական The Times-ը հրապարակել է 1900-ից մինչ մեր օրերի 200 նկարիչների վարկանիշային աղյուսակը: Թերթը դեռ 4 ամիս առաջ իր ընթերցողներին խնդրել էր քվեարկել իրենց նախընտրելի նկարիչների օգտին: Յուրօրինակ այս հարցմանը մասնակցել էր 1,4 մլն մարդ:

21587 ձայնով առաջին տեղում է իսպանացի ճանաչված նկարիչ Պաբլո Պիկասոն, 200-րդ տեղում՝ ճապոնացի ժամանակակից նկարիչ Խիրոշի Սուջիմոտոն: Բարձր վարկանիշով երկրորդը ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պոլ Սեզանն է, հաջորդը՝ ավստրիական մոդեռն գեղանկարչության հայր Գուստավ Կլիմտը, 4-րդ տեղում Կլոդ Մոնեն է, 5-րդում՝ Մարսել Դյուշանը, 6-ում՝ Մատիսը: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, որ, ըստ տրամաբանության, բարձր վարկանիշի պիտի արժանանար, հայտնվել է ընդամենը 19-րդ հորիզոնականում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել