Economist Intelligence Unit հեղինակավոր ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքներով, Կանադայի Վանկուվեր քաղաքը կրկին ճանաչվել է աշխարհում ամենահարմարավետը:
Այդ առումով Մոսկվան, օրինակ, ընդամենը 69-րդ տեղում է: EIU-ն ամեն տարի կազմում է կյանքի համար առավել հարմար քաղաքների վարկանիշ՝ գնահատելով քաղաքները հետեւյալ չափանիշներով՝ բնակչության կյանքի մակարդակ, սոցիալական կայունություն, անվտանգություն, կլիմատիկ պայմաններ, շրջակա միջավայրի վիճակ, ենթակառուցվածքների, առողջապահության եւ մշակույթի զարգացման աստիճան, ինչպես նաեւ՝ ապրանքների եւ ծառայությունների մատչելիություն: Քաղաքներն այդպիսով գնահատվում են 100 բալանոց սանդղակով: Ըստ այդմ, 2009 թվականի վարկանիշում Վանկուվերը ստացել է 98 բալ: 2-րդ տեղում է Ավստրիայի մայրաքաղաք Վիենան, իսկ 3-րդում՝ ավստրալիական Մելբուռնը: Հարմարավետ քաղաքների առաջին տասնյակի մեջ են մտել Տորոնտոն, Պերտը (Ավստրալիա), Կալհարին, Հելսինկին, Ժնեւը, Ցյուրիխը եւ Սիդնեյը: Ասիայում նման քաղաքների ցուցակը գլխավորում են ճապոնական Օսական եւ Տոկիոն, ԱՄՆ-ի ամենահարմարավետ քաղաքն է Պիտսբուրգը, իսկ ահա Արեւմտյան Եվրոպայում վատագույն արդյունքը պատկանում է Աթենքին: Աշխարհի ամենաանհարմար քաղաքներն են Ալժիրը, Դաքան եւ Հարարեն (համապատասխանաբար Բանգլադեշի եւ Զիմբաբվեի մայրաքաղաքները):