Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունիս 10,2009 00:00

Ռուսաստանի սահմանադրական դատարանը կոչ արեց Թաթարստանին, Բաշկիրիային, Յակուտիային եւ Տուվային՝ ամենասեղմ ժամկետներում հանել իրենց սահմանադրություններից ինքնիշխանության մասին դրույթները: Նման որոշումներ դատարանն արդեն ընդունել էր 2000 եւ 2001 թվականներին, սակայն վերոհիշյալ հանրապետությունները դրանք այդպես էլ չեն կատարել: Բացի այդ, Բաշկիրիայի սահմանադրության մեջ հղումներ կան պետական ինքնիշխանության մասին հռչակագրին, որոնք նույնպես հակասում են ՍԴ որոշումներին: ՍԴ հայտարարության մեջ ասվում է, որ Բաշկիրիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Չեչնիայի, Կոմիի, Բուրյաթիայի եւ Տուվայի սահմանադրություններում պահպանվել են «ժողովրդի՝ որպես իշխանության սուբյեկտի, մասին դրույթները: Նմանատիպ նորմեր կան նաեւ մի շարք ինքնավար մարզերի եւ երկրամասերի օրենքներում: 2009թ. փետրվարին Յակուտիայի խորհրդարանի պատգամավորները դատախազության պահանջով մի շարք փոփոխություններ են մտցրել, սակայն չեն հանել ինքնիշխանության մասին դրույթը: Յակուտիայի դատարանի կարծիքով՝ հանրապետության սահմաններում ինքնիշխանության ներմուծումը չի սահմանափակում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել