Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերասրահը կփակվի՞

Հունիս 10,2009 00:00

\"\"\"\"

Ալավերդու 1987 թվականից գործող պատկերասրահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այս տարվա ապրիլի 3-ի հրամանով դադարեցնելու է իր գործունեությունը: Խորհրդային տարիներին պատկերասրահի շենքը գտնվել է Ալավերդու քաղառի հաշվեկշռում: Անկախությունից հետո քաղառը լուծարվել է, իսկ պատկերասրահի շենքը, քաղառի պարտքի դիմաց, 2003 թվականից անցել է Հայէկոնոմբանկին: Շենքում այժմ տեղավորված է բանկի Ալավերդու մասնաճյուղը: Այն ժամանակ Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը միջոցներ չեն ձեռնարկել պատկերասրահին շենքային պայմաններով ապահովելու համար եւ այն տեղափոխել են նույն շենքի մեկ այլ տարածք, որը, պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի հավաստմամբ, 130 քմ է: Ըստ տնօրենի, մշակույթի նախարարը իր հրամանը հիմնավորել է նրանով, որ պատկերասրահի զբաղեցրած տարածքը չի համապատասխանում պատկերասրահներին անհրաժեշտ տարածքների նորմերին: Այս առթիվ Ռ. Ջավախյանը ասաց. «Եթե ուզում են՝ նորմերը բավարարում են, եթե չեն ուզում՝ չի բավարարում: Երեւանում մի քանի սենյականոց բնակարաններ են օգտագործում որպես թանգարան, մի՞թե դրանք նորմատիվներին համապատասխանում են»:

Պատկերասրահի տնօրենը նաեւ հայտնեց, որ Ալավերդու ներկայիս քաղաքապետ Արթուր Նալբանդյանը եւ Լոռու ներկայիս մարզպետ Արամ Քոչարյանը շահագրգռված են պատկերասրահը փրկելու գործում, մշակույթի նախարարը նրանց խոստացել է պահել պատկերասրահը, սակայն դրա ճակատագիրը դեռեւս անորոշ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել