Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ծախսերը կվերահսկեն

Հունիս 10,2009 00:00

Մինչեւ ընթացիկ տարվա վերջ՝ ֆինանսների նախարարությունը պետք է կառավարությանը ներկայացնի պետական ներքին ֆինանսական հսկողությունը Հայաստանում ներդնելու ծրագիրը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: Պաշտոնյայի խոսքերով. «Այս միջոցառումը նախատեսված էր նաեւ «Հայաստան-Եվրամիություն հարեւանության գործողությունների» ծրագրով, ինչը վկայում է ծրագրի քաղաքական կարեւորության մասին»:

Նշենք, որ այս համակարգի նպատակը պետական ֆինանսների ծախսման, ծախսերի հսկողության եւ աուդիտի այնպիսի մեխանիզմի ներդրումն է, որը պետությանը հնարավորություն կտա իր պարտավորություններն ավելի որակյալ կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել