Լրահոս
Օրվա լրահոսը

Զրկում են իրենց մշակած հողից

Հունիս 10,2009 00:00

10 տարուց ավելի Դալմայի այգիների վարձակալ հանդիսացող մարդիկ կանգնած են իրենց ձեռքով մշակած այգիներից զրկվելու վտանգի առաջ: Երեկ նախագահական նստավայրի մոտ նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Դալմայի վարձակալները նախագահից պահանջել են, որպեսզի նա, օրենքով սահմանված կարգով, թույլ տա սեփականացնել հողատարածքները:

«2003-ին մեր վարձակալած հողերը, առանց մեզ տեղյակ պահելու, վաճառել են՝ հաշվի չառնելով, որ մարդիկ մշակում են: Դրանից հետո սկսվեց մեր դժբախտ ոդիսականը՝ կառավարության, քաղաքապետարանի եւ բոլոր ատյանների առջեւ, որովհետեւ ուր դիմում էինք, մեզ ուղարկում էին քաղաքապետարան, այն նույն ատյանը, որը ոտնահարել է մեր սահմանադրական իրավունքները»,- ասաց հողագործ Ռոլանդ Ավետիսյանը:

Ցուցարարները ստորագրություններով նամակ են հանձնել նախագահին, որում մասնավորապես հայտնում են, որ իրենց ձեռքից վերցնելով հողերը՝ էլ ավելի են սրում իրենց սոցիալական վիճակը:

Նշենք նաեւ, որ տարածքը հսկող ոստիկանները հավաքվածներին թույլ չեն տվել կանգնել դարպասների մոտ եւ ուղեկցել են մինչեւ դիմահայաց փողոցի մի անկյուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել