Երեկ երեք ժամ տեւած նիստում Հանրային խորհուրդը որոշում է կայացրել՝
դիմել ՀՀ նախագահին՝ առաջարկ ներկայացնել ՀՀ ԱԺ-ին՝ համաներում հայտարարելու մասին: Համաներման պայմանները դեռ մշակվում են աշխատանքային խմբերում, վերջնական տարբերակով դրանք կկցվեն նախագահին ուղղվելիք դիմումին: Այս հարցի վերաբերյալ խորհրդի 12 հանձնաժողովների 10 նիստ է եղել, ներկայացվել են մոտ 80 տարբեր առաջարկներ: Ակնկալվում է, որ վաղն արդեն համաներման խորհրդի պատկերացրած պայմանները վերջնական տեսքով պատրաստ կլինեն: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի օգնական Հակոբ Բարխուդարյանն «Առավոտի» հարցին՝ նախնական տպավորությամբ առաջարկներն իրենց մեջ ներառելո՞ւ են «մարտի 1»-ի գործով անցնող անձանց համաներում, պատասխանեց. «Կառնչվի, այո: Պարզապես, որոշման մեջ դա հատուկ չի նշվում»: