Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տվյալներ է հրապարակել աշխարհում H1N1 գրիպի համաճարակային իրավիճակի մասին:
ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, խոզի գրիպը թափանցել է արդեն 69 երկիր եւ այդ վիրուսով վարակված է 21 հազար 940 մարդ, որից 125-ն արդեն մահացել է:
ԱՄՆ-ում հունիսի 5-ի դրությամբ մարդկանց շրջանում 11 հազար 54 լաբորատոր հաստատված դեպք է գրանցվել, որից 17 մարդ մահացել է, ընդ որում՝ համաճարակային գործընթացում ընդգրկվել է 48 նահանգ: Իսկ Մեքսիկայում խոզի գրիպով վարակվել է 5 հազար 63 մարդ, 103 մահվան դեպքով: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում՝ 17 հազար 95, այդ թվում` 3 մահվան դեպք, Կոստա Ռիկայում՝ 68 դեպք, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Արգենտինայում՝ 147, Ավստրալիայում՝ 876, Ավստրիայում՝ 2, Բելգիայում՝ 28, Բրազիլիայում՝ 20, Չինաստանում՝ 89, Կոլումբիայում՝ 24, Կուբայում՝ 4, Դանիայում՝ 4, Էկվադորում՝ 43, Էլ Սալվադորում՝ 49, Ֆինլանդիայում՝ 4, Ֆրանսիայում՝ 47, Գերմանիայում՝ 43, Գվատեմալայում՝ 23, Հնդկաստանում՝ 4, Իռլանդիայում՝ 8, Իսրայելում՝ 39, Իտալիայում՝ 38, Ճապոնիայում՝ 410, Մալայզիայում՝ 2, Նիդեռլանդներում՝ 4, Նոր Զելանդիայում՝ 11, Նորվեգիայում՝ 9, Պանամայում՝ 173, Պերուում՝ 47, Լեհաստանում՝ 4, Պորտուգալիայում՝ 2, Կորեայի Հանրապետությունում՝ 41, Իսպանիայում՝ 218, Շվեդիայում՝ 13, Շվեյցարիայում՝ 10, Թաիլանդում՝ 8, Թուրքիայում՝ 8, Մեծ Բրիտանիայում՝ 428, Չիլիում՝ 369, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Հունաստանում՝ 5, Ֆիլիպիններում՝ 29, Ռուսաստանի Դաշնությունում՝ 3, Հոնդուրասում՝ 34, Քուվեյթում՝ 18, Իսլանդիայում՝ 1, Բահրեյնում՝ 1, Սինգապուրում՝ 12, Չեխիայում՝ 2, Ռումինիայում՝ 8, Ուրուգվայում՝ 15, Դոմինիկյան Հանրապետությունում՝ 33, Սլովակիայում՝ 3, Բահամյան կղզիներում՝ 1, Բոլիվիայում՝ 3, Կիպրոսում՝ 1, Էստոնիայում՝ 3, Հունգարիայում՝ 3, Յամայկայում՝ 2, Պարագվայում՝ 5, Վենեսուելայում՝ 4, Վիետնամում՝ 3, Նիկարագուայում՝ 5, Եգիպտոսում՝ 1, Բուլղարիայում՝ 1, Լիբանանում՝ 3, Բարբադոսում՝ 1, Լյուքսեմբուրգում՝ 1, Սաուդյան Արաբիայում՝ 1: