Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՆՈՐԻ՞Ց ԿՀԱՅՏՆՎԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

Հունիս 09,2009 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ վերջին միջուկային փորձարկումներից հետո Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը կրկին կհայտնվի «սեւ ցուցակում», որի մեջ, ըստ ԱՄՆ-ի, մտնում են միջազգային ահաբեկչությանն աջակցող երկրները: Քլինթոնի խոսքերով՝ Պետդեպարտամենտի փորձագետները սկսել են փնտրել ապացույցներ, որոնք կհաստատեն, թե Հյուսիսային Կորեան շարունակում է սատարել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: Մայիսի վերջին Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկումներից եւ հրթիռների բացթողումներից հետո մի խումբ սենատորներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով վերադարձնել Հյուսիսային Կորեան «սեւ ցուցակ» եւ կարծրացնել նրա դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ փորձարկումները անհանգստություն առաջացրին նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը միաձայն դատապարտել է Փհենյանի գործողությունները: Հյուսիսային Կորեան հանվել էր «սեւ ցուցակից» 2008-ի հոկտեմբերին՝ Ջորջ Բուշի նախագահության օրոք: Այն ժամանակ Փհենյանը խոստացել էր թույլ տալ միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել