ԱՄՆ Հարավային Դակոտա նահագից 23-ամյա ֆերմեր Նիլ Վենլեսը շահել է $232 մլն՝ «Պոուերբոլ» վիճակախաղով: Վենլեսի ընտանիքը զբաղվում է խոշոր եղջերավորների, ոչխարների եւ ձիերի բուծմամբ: Մայիսի 27-ին նա ձեռք է բերել վիճակախաղի տոմսեր, որոնցից մեկը շահող դուրս եկավ: Ֆերմերը, որը քաղաք էր եկել անասնակեր գնելու համար, վիճակախաղի տոմսերի համար վճարել էր $15: Բոլոր հարկերը մուծելուց հետո Վենլեսը կստանա $88,5 մլն: Իր շահած գումարը նա պատրաստվում է ծախսել հողակտոր գնելու վրա: Այժմ Վենլեսի ընտանիքն ունի մոտ 120 հեկտարանոց ռանչո, որը, սակայն, եկամուտ չի բերում: Նրանց տանը չկա հեռախոս, իսկ հարկային պարտքը կազմում է $3,5 հազար: Վերջին մի քանի տարվա ընթացքում ընտանիքի հայրը սկսել է զբաղվել մետաղի ջարդոն հավաքելով, սակայն այդ հումքի գնի անկումը զրկել է նրան եկամտի տվյալ աղբյուրից: