Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատենք թափանցիկ ու միասին

Հունիս 09,2009 00:00

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին, իսկ հայեցակարգը քննարկելու համար ձեւավորվել է հանձնաժողով՝ որի առաջին նիստը հունիսի 6-ին էր: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, հանձնաժողովում ներկայացված են ինչպես տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, այնպես էլ հ/կ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Համայնքների խորոշացումը այսօր արդիական թեմա է հատկապես Եվրոպայում, ուր վերջին 10-15 տարում այս ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել: Իսկ Հայաստանում սրա մասին խոսվում է արդեն 4-5 տարի: Հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում որոշվեց ձեւավորել աշխատանքային խմբեր եւ աշխատել թափանցիկ: Չի բացառվում, որ հանձնաժողովը համագործակցի Հանրային խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել