Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից՝ զոհ եւ վիրավոր

Հունիս 09,2009 00:00

Հունիսի լույս 8-ի գիշերը, 00.15-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, չկարողանալով անցնել ոլորանը, վթարի է ենթակվել: Վարորդը՝ ծագումով Տավուշի մարզի Բաղանիս գյուղից, Նոյեմբերյան քաղաքում բնակվող 30-ամյա Ռոման Ավագյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը՝ պայմանագրային ծառայության ենթասպան տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, այնտեղից էլ՝ Վանաձորի զինվորական հոսպիտալ: Ռոման Ավագյանը եւս պայմանագրային զինծառայող էր, ենթասպա: Ուներ անչափահաս երկու երեխա:

Ավագյանների ընտանիքը դժբախտ ճակատագիր ունի: Սահմանային կռիվների ժամանակ Բաղանիսի իր տանը ադրբեջանական ռմբակոծությունից զոհվել էր Ռոմանի մայրը՝ Մայրանուշը: 2 տարի առաջ էլ Բաղանիսի սահմանագոտում գյուղի նախիրն արածեցնելու ժամանակ ազերիների գնդակից վիրավորվել էր Ռոմանի հայրը՝ Լորիկ Ավագյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել