Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրգործով հունիսի 5-ին ձերբակալվել է թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը: Օ. Ալեքսանյանը կասկածվում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: